ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ինչ են պայմանավորվել Ալիևն ու Պուտինը՝ գիտեն միայն երկուսով

 Ինչ են պայմանավորվել Ալիևն ու Պուտինը՝ գիտեն միայն երկուսով
21.08.2024 | 13:05

Պուտինի այցը Բաքու միանշանակ վճռորոշ նշանակություն կունենա հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական զարգացումների առումով: Ես կասեի ավելին՝ փոփոխությունները, որ նկատվում են այս այցի հետ կապված իսրայելա-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական հարաբերություններում, ցույց են տալիս, որ այն առավել լայն՝ մերձավորարևելյան նշանակություն ունի:

Այս այցի հետ կապված Հայաստանում ֆանտաստիկ վերլուծականների տարափ է: Իրարամերժ և հակասական մեկնաբանություններ և զարմանահրաշ կանխատեսումներ: Ռուսամետները, արևմտամետները և, ի վերջո, «հայամետները» եզրակացրին.

1. Պուտինը եկել էր, որ Ալիևին թույլ չտա հարձակվել Հայաստանի վրա:

2. Պուտինը Բաքվում պլանավորում էր Հայաստանի վրա հարձակումը և Սյունիքի գրավումը:

3. Մոսկվա-Բաքու ամրապնդվող առանցքին հակադրել Հայաստան-Իրան-Հնդկաստան դաշինքը, իհարկե, այդտեղ ընդգրկել նաև Չինաստանին և դիվերսիֆիկացնել ռազմաքաղաքական ու տնտեսական հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ ազատագրվելով ռուսական ազդեցությունից:

Այս երեք դարակազմիկ եզրահանգում-կանխատեսումների շուրջ պարզաբանումներ տալը առնվազն հինգ-վեց դասախոսության թեմա է, և ես, իհարկե, ֆեյսբուքյան հարթակում ի վիճակի չեմ դա անել: Բայց մի հանգամանքի վրա մեր կարկառուն քաղաքագետների ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել:

Դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը պետական գործունեության ամենաքողարկված և ոչ հրապարակային ոլորտներն են: Այն, ինչ հայտնվում է մամուլում և նույնիսկ բարձրաձայնվում ամենաբարձր պետական մակարդակներով, հաճախ չի արտացոլում բուն իրականությունը: Իրականության տասը տոկոսն անգամ հասանելի չէ հանրությանը: Այդպես է եղել նախկինում, այդպես է նաև հիմա: Շատ պայմանավորվածություններ և համաձայնություններ այդպես էլ մնում են գաղտնի, որովհետև բանավոր են եղել և չունեն իրավա-պայմանագրային հիմք: Ինչ են պայմանավորվել Ալիևն ու Պուտինը՝ գիտեն միայն երկուսով, որովհետև այն կայացել է Ադրբեջանի նախագահի բարձրակարգ զրահապատ լիմուզինի մեջ, Բաքվում մոտ մեկժամյա շրջագայության ժամանակ, որտեղ երրորդ մարդ չի եղել, և հաստատ լսողական սարքեր ևս չեն եղել: Այնպես որ, ապագա իրադարձությունները միայն ինչ-որ բան կլուսաբանեն: Ես միայն երկու հայտարարության վրա եմ մտորում որոնցից մեկը դրական է, մյուսը՝ բացասական: Պուտինը ասաց, որ կխոսի Փաշինյանի հետ՝ սա լավ է: Լավրովը մեղադրեց Երևանին համաձայնագրերը տապալելու մեջ՝ սա վատ է: Լավ եղեք: Երբեք մի վիրավորեք միմյանց այլ կարծիք ունենալու համար, ամեն մարդ դրա իրավունքը ունի, դեռ ոչինչ պարզ չէ: Կպարզվի միայն ուկրաինական պատերազմի արդյունքներով:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2874

Մեկնաբանություններ